Posted in Անգլերեն

English 03.05-07.05

Թարգմանել նախադասությունները, սովորել նախդիրները


on (place) …….. There is a book on the table.-Սեղանի վրա մի գիրք կա։
on (time) ………. We shall meet on Monday.-Մենք կհանդիպվենք երկուշաբթի օրը։
in (place) ……… The pen is in my bag.-Գրիչ պայուսակումս է։
in (time) ……….. He was born in 1981. His birthday is in May.-Նա ծնվել է 1981 թվականին։ Նրա ծննդյան օրը Մայիսին է։
at (place) ……… I met him at the station.-Ես հանդիպեցի նրան կայարանում։
at (time) ……….. I get up at 8 o’clock.-Ես վերեմկանում ժամը 8-ին։
down …………… He ran down the street.-Նա վազեց փողոցով։
up ……………….. The cat climbed up the tree.-Կատուն բարձրացավ ծառ
out of ………….. They went out of the room.-Նրանք դուրս եկան սենյակից։
into ……………… He went into the house.-Նա մտավ տուն։
above ………….. There is a bookshelf above my table.-Սեղանիս վերևում կա գրքերի դարակ։
under ………….. The cat is under the table.-Կատուն սեղանի տակ է։
with …………….. I shall go there with my friend.-Ես կգնամ այնտեղ իմ ընկերոչ հետ։
without ……….. We can’t eat soup without spoons.-Մենք չենք կարող ուտել ապուրը առանց գդալների։
for ………………. This book is for my brother.-Այս գիրք եղբորս համար է։
of ………………… The name of the dog is Jack.-շան անուն Ջեք է։
before …………. I shall do my homework before supper.-Ես տնային աշխատանքս կկատարեմ ընթրիքից առաջ։
after …………….. They will play football after school.-Նրանք կխաղուն ֆուտբոլ դպրոցից հետո։
in front of ……. There is a small garden in front of my house.-Իմ տան դիմաց փոքրիկ այգի կա։
behind ………… The blackboard is behind the teacher’s table.-Գրատախտակը ուսուչցի սեղանի ետևում է։
beside ………… He came into the room and sat beside Mary.-Նա մտավ սենյակ և նստեց Մերիի կողքին։
between ……… There is a picture between the windows.-Պատուհաների արանքում պատկեր կա։
about ………….. I shall tell you about my best friend.-Ես ձեզ կպատմեմ իմ լավագույն ընկերոջ մասին:
around ………… They gathered around the table.-Նրանք հավաքվեցին սեղանի շուրջ
by ……………….. He sat by the fire.-Նա նստեց կրակի մոտ
through ………. He went through the field.-Նա քայլում էր դաշտի միջով

near ……………. There is a shop near the house.-Տան հարևանությամբ կա խանութ
far from ……….. Jack lives far from our house.-Ջեկը ապրում է մեզնից շատ հեռու։
to ………………… He goes to school every day.-Նա գնում էր դպրոց ամենօր
from …………….. He has dinner when he comes home from school.-Նա ընթրում է, երբ դպրոցից տուն է գալիս։

Posted in Մայրենի

Մեծամիտ գետը

Կատարել տեքստային առաջադրանքները։

Աֆրիկայում, լեռների միջով հոսում էր գետը։ Նա անընդհատ գովաբանում էր իր երկարությունը։ Պատմում էր, որ հինգ երկրների միջով է հոսում։

Գետի ափի բարձր ծառի վրա ապրում էր խատուտիկ թռչնակը։ Նա անընդհատ թռչկոտում էր և անհոգ երգում։ Ծարավը հագեցնելու համար գետի սառնորակ ջրից մի կաթիլ էր կուլ տալիս։ Հորդահոս գետը չէր սիրում իր ջրերի վրա թռչկոտող զվարթ թռչնակին։ Թռչնակը բոլորովին չէր նեղվում։ Նա ջրառատ գետից ամեն օր մի կաթիլ էր պակասեցնում ու ձգվում դեպի երկնքի կապույտը։ Գետը գլորում էր ջրերը և հոգու խորքում խիստ տխրում, որովհետև նա թռչել չէր կարող։

Առաջադրանքներ

1.Տեքստի 4-րդ նախադասությունից դուրս գրի՛ր մեկ բազմիմաստ բառ և օգտագործի՛ր այլ իմաստով։

Գետի ափի բարձր ծառի վրա ապրում էր խատուտիկ թռչնակը։-Ձեռքի ափը ցավում է երկար աշխատելուց։

2.Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ բառ։ Այդ բառով կազմի՛ր մեկական ածանցավոր և բարդ բառ։

ծառ, ծառաստան, ծառատունկ։

3.Տեքստից դո՛ւրս գրիր հոգնակի թվով դրված երկու գոյական և դրանցով կազմի՛ր մեկ նախադասություն։

լեռներ
երկրներ
Կան երկրներ, որտեղ շատ են բարձրադիր լեռները։

4. Տեքստից դո՛ւրս գրիր երկուական


գոյական- գետ, Աֆրիկա

ածական – բարձր ծառ, Հորդահոս գետ

բայ- հոսում էր, կուլ տալ

5.Դո՛ւրս գրիր տեքստի վերջին նախադասությունը և դարձրո՛ւ հարցական։

Գետը գլորում է՞ր ջրերը և հոգու խորքում խիստ տխրում, որովհետև նա թռչել չէ՞ր կարող։

6. Տեքստի շուրջ մի առաջադրանք էլ ի՛նքդ կազմիր։
Դուրս գրել երկու բառդ բառ։

սառնորակ, ջրառատ