Մի օր Աղվեսը ասաց Աքլորին.
-Ի՜նչ գեղեցիկ ու անուշ ես երգում, ո՜վ Աքլորիկ։ Երանի՜ գիշեր-ցերեկ այստեղ նստեի ու անուշ ձայնդ լսեի։ Ափսո՜ս, որ վաղը պիտի զրկվեմ քեզ լսելու հաճույքից. մեղավորս Սուրբ Կարապետ ուխտի պիտի գնամ։ Սիրունի՛կ Աքլոր, կխնդրեմ ինձ հավանոցը առաջնորդես, որպեսզի մեղքերիս համար թողություն խնդրեմ հավերից։
Այս քաղցր խոսքերից Աքլորին սիրտը փափկում է ու նա ասում է․
-Գնանք, քեզ ցույց տամ հավանոցը։
Աղվեսսը Աքլորի հետևից մտնում է հավաբուն, խեղդում է բոլոր հավերին և ուտում է նրանց, հետո էլ ուտում է Աքլորին, ասելով՝
-Իմ սիրունի՛կ Աքլոր, գիտե՞ս, թէ ի՜նչ դժվար պիտի լինի Սուրբ Կարապետ քաղցած փորով ուխտի գնալը..
Առաջադրանքներ
Կարդա՛ առակը և փոխադրի՛ր արևելահայերեն։
Տեքստից դո՛ւրս գրիր ընդգծաված բառերի արևելահայերեն տարբերակները և դիտարկի՛ր դրանց գրությունը։
զիս-ինձ
կ’երգես-երգում
հոս-այստեղ
կը խեղդէ -խեղդում է
կը կակուղնայ-կփափկի
անօթի-քաղցած
Առակից դո՛ւրս գրիր բառեր, որնք վերջում յ հնչյունը գրում ենք, բայց չենք կարդում։
յետոյ-հետո
կակուղնայ– կփափկի
Տրված նախադասությունը փոխադրի՛ր արևմտահայերենից արևելահայերեն։
Սիրունի՛կ Աքլոր, կը խնդրեմ զիս հաւնոց առաջնորդէ, որպէսզի մեղքերուս
համար թողութիւն խնդրեմ հաւերէն։
Սիրունիկ Աքլոր, խնդրում եմ ինձ հավանոց ուղեկցի, որեսզի հավերից ներողություն խնդրեմ։