Մի ընտանիքում կույր մարդ կար, որին տալիս էին ամենաընտիր կերակուրը, հագուստը, անկողինը՝ ամեն, ամեն ինչ, բայց գիշեր-ցերեկ թնկթնկում էր ու դժգոհում, որ իր հետ շատ տմարդի են վարվում։
Ընտանիքի մյուս անդամները եթե ջուր էին խմում, ապա կույրին կաթ էին տալիս, յուրաքանչյուրը բավարարվում էր մի աման ապուրով, բայց կույրին երեքն էին տալիս։
Նրանք կես նկանակ հաց էին ուտում, իսկ կույրը՝ երեք։
Բայց միևնույն էր, նա ողբում էր շարունակ և անիծում իր բախտը։
Եվ կույրի ծնողները, չդիմանալով նրա թնկթնկոցին, շատ բարկանում և մորթում են իրենց միակ գառը, խորովում են և սկյուտեղով մատուցում։
Կույրը հոտվտում է, հետո շոշափելով ուզում է չափը իմանալ։ Վերջապես սկսում է ուտել։
Առաջին պատառը կուլ տալիս ասում է.
-Եթե էսքանը ինձ եք տալիս, հիմա ո՞ վ գիտի ամեն մեկիդ մի ոչխար է հասել։
Առաջադրանքներ
1. Ընթերցի՛ր առակը և մեկնաբանի՛ր:
Անշնորհակալ մարդուն ինչ անես նա մեկ է կմնա դժգոհ։
2. Բնագրից օգտվելով, բնութագրի՛ր առակի գլխավոր հերոսին:
գիշեր-ցերեկ թնկթնկում էր ու դժգոհում, որ իր հետ շատ տմարդի են վարվում, անկուշտ, դժգոհող
3. Առակի ասելիքը բնորոշող առած-ասացվածքներ գտի՛ր:
Ագահ մարդը սեղան նստելիս ջանում է ինքն իրենից շատ ուտել:
Ագահ մարդու ընկերները լինում են, չեն լինում:
Ագահ մարդու համար հասարակածը իր որովայնի շրջագիծն է:
Ագահ մարդն ու իր ագահությունը այնքան անկուշտ են, որ իրար ձեռքից էլ են պատառ փախցնում:
Ագահությունը մարդուն գցում է բոլոր գահերից:
Այնքան է մեծանում ագահ մարդու որովայնը, որ նա չի տեսնում շրջապատողների արհամարհանքը:
Բացեցիր ագահությանդ դուռը` այլ դռնով քեզանից կփախչի առաքինությունդ:
Ագահ մարդու ստամոքսը աչքերի մեջ է` դրանք էլ ծակ են:
Ագահ մարդու միակ ընկերը ագահությունն է:
Ագահությունը կապում է մարդու աչքերը և բացում բերանը: