Օրվա գործունեություն․
Հարցերի պարզաբանում
Մտքի վարժանք(բանավոր հաշվարկներ)
Սիրելի սովորողներ, հավաքեք տեղեկություններ Արաբական և Հռոմեական թվերի, ինչպես այդ թվերի նախատիպերի մասին։ Պարզեք, թե երբ և որտեղ են ձևավորվել թվանշանները և դրանց նախատիպերը։
Թեմա՝ Բաժանման հատկությունները
Եթե երկու բնական թվերից յուրաքանչյուրը բաժանվում է մի բնական թվի, ապա նրանց գումարը նույնպես բաժանվում է այդ թվին, և ստացված քանորդը հավասար է գումարելիների բաժանումից ստացվող քանորդների գումարին։
Օրինակ՝
18 և 24 թվերից յուրաքանչյուրը բաժանվում է 6-ի․
18։6=3
24:6=4, ուստի 6-ի բաժանվում է նրանց գումարը՝ 18+24=42-ը․
42:6=7, ընդ որում 7=3+4
(18+24):6=3+4=7
Եթե երկու բնական թվերից որևէ մեկը, ենթադրենք՝ առաջինը, բաժանվում է մի ուրիշ բնական թվի, ապա նրանց արտադրյալը նույնպես կբաժանվի այդ թվին, ընդ որում այդ բաժանման քանորդը հավասար կլինի առաջին թվի բաժանումից ստցվող քանորդի և երկրորդ թվի արտադրյալին։
Օրինակ՝ Դիտարկենք 15 և 8 թվերը, 15։5=3, ուստի 5-ի կբաժանվի նաև այդ թվերի արտադրյալը՝ 15·8=120 թիվը՝
120:5=24, ընդ որում ՝ 24=3·8
(15·8):5=3·8=24
Առաջադրանքներ՝
Օրինակ՝ (18+24):6=3+4=7, ( 18։6=3, 24:6=4)
(21+28):7=21:7+28:7=3+4=7
(50+125):25=50:25+ 125:25=7
(24+80):4=24:4+80:4=26
(16+24):4=16:4+24:4=10
(12+18):3=12:3+18:3=10
(160+32):4=160:4+32:4=48
(455+855):5=455:5+855:5=262
(324+664):4=324:4+664:4=247
(182+252):14=182;14+252:14=31
- Օգտագործելով բաժանման հատկությունները՝ հաշվե՛ք
առավել հարմար եղանակով․
Օրինակ՝ (15·8):5=3·8=24, (15:5=3, 3·8=24)
(288·78):16=18·78=1404
(1444·126):18=7·144=1008
(135·16):15=9·16=144
(35·22):11=2·35=70
(6·35):5=7·6=42
(24·130):6=4·130=520
(4011·50):25=2·4011=8022
(42·12):7=6·12=72
(50·8):25=2·8=16