Տարիներ առաջ մի կույր էր ապրում: Բոլորը նրան ամեն ինչի լավագույնն էին տալիս, թե’ ուտելիքի, թե’ հագուստի և թե’ ամենալավ անկողինն ու սպիտակեղենը: Սակայն նա միշտ դժգոհ էր և գիշեր-ցերեկ բողոքում էր, որ իրեն վատ են վերաբերվում: Բոլորը ջուր էին խմում, իսկ կույրին կաթ էին տալիս, իրենք մի բաժակ բրինձ էին ուտում ու նրան՝ երեքը տալիս, կես բոքոն էին ուտում, նրան ՝ երկուսը տալիս, սակայն նա դարձյալ դժգոհ էր: մի օր էլ, խիստ զայրացած և հուսահատ, գառ են մորթում, խորովում, սկուտեղի վրա դնում ու մատուցում են կույրին: Նա հոտոտում է, փորձում է շոշափելով որոշել գառնուկի չափսերը, ապա սկսում է ուտել: Սակայն առաջին պատառը դեռ կուլ չտված, չի դիմանում և ասում է.
– Եթե սա իմ բաժինն է, բա ձե՞րը որքան կլինի:
1. Ընթերցի՛ր առակը և մեկնաբանի՛ր:
Կույրը չիմանալով, որ մարդիկ իրեց ավելի քիչ էին վերցնում քան տալիս էին կույրին կույրը չիմանալով դա միշտ դժգոհոեր;
2. Վնագրից օգտվելով բնութագրի՛ր առակի գլխավոր հերոսին:
Դժգոհություն;
3. Առակի ասելիքը բնորոշող առած-ասացվածքներ գտի՛ր:
Եթե սա իմ բաժինն է, բա ձե՞րը որքան կլինի:
Բոլորը ջուր էին խմում, իսկ կույրին կաթ էին տալիս;
իրենք մի բաժակ բրինձ էին ուտում ու նրան՝ երեքը տալիս, կես բոքոն էին ուտում, նրան ՝ երկուսը տալիս;