Posted in Մայրենի

Մայրենի 25․09․2022


Իմ հայրիկը կացինն առել, գնում էր գոմ սարքելու։ Իմ մայրիկը գոգնոցը կապել, գնում էր հանդ՝ կարտոֆիլ հավաքելու։ Իմ հորեղբայրը եղանն ուսել, գնում էր սարերում խոտ դիզելու։ Բակում, արևի տակ, ես նստել էի կոճղին և հաց ուտելով կարդում էի քաջագործությունների մասին մի գիրք։


Օրը կիրակի էր։ Դպրոցում հայերենից ես պայծառ «գերազանց»-ներ էի ստանում, ռուսերենից, մաթեմատիկայից, աշխարհագրությունից, բոլոր առարկաներից ես ստանում էի պայծառ «գերազանց»-ներ։ Քաջագործությունների մասին գիրքը լավ գիրք էր։ Իմ հայրիկը լավ հայրիկ էր։ Իմ մայրիկը ինձ շատ էր սիրում։ Իմ հորեղբայրը գեղեցիկ և ուժեղ տղամարդ էր։ Մեր տան քիվի ծիծեռնակները երկնքի կռունկների հետ չվել գնացել էին։ Այգու և անտառի վրա խշշալով աշուն էր իջնում։ Եթե մեր խոզերը կորած չլինեին, այդ պահին աշխարհում ամեն ինչ անչափ գեղեցիկ կլիներ։ Կացինը թևին, գոգնոցը կապած, եղանն ուսին՝ աշխատանքի գնալուց առաջ նրանք նայում էին ինձ և թաքուն հրճվում, որ իրենց որդին մեծանում է, այտն ահա ձեռքին է դրել և գիրք է կարդում։ Գոգնոցը կապած, իմ մայրիկը մտածեց՝ ասե՞լ թե չասել, և որոշեց չասել, որդուն չխանգարել, որդին թող կարդա ու դառնա գիտնական։ Կացինը թևին, իմ հայրիկը մտածեց՝ խնդրե՞լ թե չխնդրել։ Դարձյալ մտածեց՝ խնդրե՞լ թե չխնդրել, և որոշեց չխնդրել. որդին թող կարդա, հաց ուտելով թող կարդա։ Ես կարդում էի և զգում, որ նրանք ուզում են խոզերի մասին ինձ բան ասել, բայց ես ցույց էի տալիս, թե ոչինչ չեմ զգում, այլ միայն կարդում եմ քաջագործությունների մասին գիրքը, քանի որ լավ է, շատ լավ է, երբ  գրքերի մեջ ուրիշները գնում են, թրջվում են, մրսում են, կռվում են, պարտվում են, հաղթում են, և վատ է, անչափ վատ է, երբ ես ինքս եմ գնալու, հոգնելու, գտնելու կամ չգտնելու մեը խոզերը։
Գոմը պետք է անպայման սարքվեր, ձյուներից աոաջ կարտոֆիլը պետք է անպայման հավաքվեր, խոտը պետք է անպայման դիզվեր, ուրեմն հայրիկը, մայրիկը, հորեղբայրը չէին կարող չգնալ ձմեռվանից առաջ գոմը սարքելու, կարտոֆիլը հավաքելու, խոտը դիզելու։ Եվ իմ հայրիկը ինձ ասաց.
— Եթե քեզ մի բան խնդրե՞մ։
Ես գիտեի, թե ինչ է խնդրելու հայրիկը, բայց հարցրի.
— Ի՞նչ խնդրես։
Եվ շատ մեծ ամոթ էր, որ գիտեր, սակայն չիմանալու էի տալիս նրա խնդրանքը։
— Մեր խոզերը Պարզ բացատում տեսնող է եղել,— ասաց իմ հայրիկը։
— Ո՞վ է տեսել,— հարցրի ես։
— Անտառապահը։
— Ե՞րբ է տեսել,— հարցրի ես։
— Երեկ իրիկուն։
Ես կարողացա չհարցնել՝ «ինչո՞ւ է տեսել»։ Ես հարցրի.
— Պարզ բացատը որտե՞ղ է։
— Դու կարծեմ լավ գիտես, թե որն է Պարզ բացատը։
— էն հեռո՞ւն։
Նա չպատասխանեց, և ես հասկացա, որ նա ինձանից մի քիչ նեղանում է։ Ես հարցրի.
— Ուզում ես գնամ գտնեմ բերեմ մեր խոզերը։
— Ես ոչինչ էլ չեմ ուզում,— ասաց նա։
— Մեր խոզերը Պարզ բացատում տեսնող է եղել, հետո՞,— ասացի ես։
Աոանց պատասխանի նա շուռ եկավ գնալու։
— Լավ,— ասացի ես,— կգնամ։ Բայց եթե էնտեղ չլինեն՝ ի՞նչ անեմ։
— Չգիտեմ։
Նա իրոք նեղանում էր, որովհետե ինքը չէր կարող փնտրելու գնալ, իսկ ես տալիս էի ալարկոտ անբանի հարցեր։
— Ներողություն,— ասաց նա,— գիրքդ կարդա, ներողություն։
— Լավ,— ասացի ես,— հետքերը կգտնեմ, հետքով էլ իրենց կգտնեմ։

Հարցեր և առաջադրանքներ`

  • Բացատրի՛ր ողջ պատմության ընդգծված բառերը՝ օգտվելով բառարանից:
  • եղանն-Երկար փայտե կոթի վրա բնական կամ հագցրած 2-4 մատներով գյուղատնտեսական գործիք՝ հնձած
    խոտ՝ հացաբույս՝ դարման ևն վերցնելու համար:
  • դիզելու-Խոտը՝ օրանը ևն իրար վրա ածելով դեզ կազմել՝ գոյացնել, շեղջել, բարդել:
  • քիվի-Հորիզոնական ելուստ, որ դուրս է ձգվում պատի վերին մասից կամ պատուհանների ու դռների վերևից:
  • Քեզ անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր(միայն առաջին մասի):
  • Ո՞ր գործն է քեզ համար ամենակարևորը և առաջնայինը: Ինչո՞ւ:
    Պատասխանդ հիմնավորիր:
  • Ծնողներին օգնելը;
  • 10-15 նախադասությամբ պատմիր հատվածը / բանավոր /
  • Հայրիկս առելեր կացինը և ուզումեր գնալ գոմ սարքեր; Մայրիկըս կապելեր գոգնոցը և գնումեր հավագեր կարտոշկան; Հորեղբայրս վերցրելեր եղանն և գնումեր դզելու խոտը; Ես նստած և կարդում էյ գիրքը; Հայրիկս մոտացավ ին ձ և ասաց;
  • -Քեզ մի բան ասեմ կանես;
  • Ես գիտեյի որ նա ուզումեր ասել որգնամ խոզերին փնտրեմ բայց միեվնույն է հարցրեցի;
  • -ինչ բան;
  • -խոզերին տեսնեղ կար անտառապահ կարողես գնա և գտնել խոզերին;
  • -Լավ կգնամ հետքերով կփնտրեմ;
Posted in русский

Русский 25.09.2022

  1. Запишите форму множественного числа существительных.

Тарти , судно , фронт, мать , месца, утенкий , катер , собакий, куриций, камний, сний, телефонний, зубий,

языкий, врачий, мячий, классый, другзя, родительи, картий, нажий, орлий.

2.Подчеркни имена существительные, которые употребляются только в форме множественного числа:

 ученицы, брюки, кресла, ножницы, весы, птицы, ворота, улицы, шашки.

3.2.Подчеркни имена существительные, которые употребляются только в форме единственного числа:

кофе, кот, молоко, гора, какао, парта, мед, сливки, сахар,чай,