Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկա 14․09․2022

Սովորական կոտորակի գաղափարը

depositphotos_35003185-stock-photo-peeled-tangerine-or-mandarin-fruit.jpg

Կեղևահանած մանդարինն ունի 9 բաժին: Յուրաքանչյուր բաժին կազմում է մանդարինի 1/9 մասը:

mandarine.jpg

Անին կերավ երկու բաժին կամ մանդարինի 2/9-ը:

Այս տեսքի՝ 2/9 գրառումը անվանում են սովորական կոտորակ: 2 թիվը, որը գտնվում է կոտորակի գծից վերև, կոչվում է կոտորակի համարիչ, իսկ 9 թիվը, որը գտնվում է կոտորակի գծից ներքև, կոչվում է կոտորակի հայտարար:

Կոտորակի համարիչը գրում են գծից վերև, իսկ հայտարարը՝գծից ներքև:

Կոտորակի հայտարարը՝ 9-ը ցույց է տալիս, թե քանի՞ մասի է բաժանված մանդարինը, իսկ համարիչը՝ 2-ը ցույց է տալիս, թե քանի՞ այդպիսի մաս կամ բաժին է կերել Անին:

Հայտարարը ցույց է տալիս, թե քանի՞ բաժին կա, իսկ համարիչը, թե քանի՞ բաժին է վերցված:

Եթե համարիչն ու հայտարարը հավասար են, ապա կոտորակը հավասար է մեկի (ամբողջ է): Եթե վերցնել մանդարինի բոլոր ինը բաժինները կամ ինը իններորդը, ապա վերցրած կլինենք ամբողջ մանդարինը (մեկ մանդարին):  

9/9=1

Օրինակ

Որոշենք, թե պատկերի ո՞ր մասն է ներկված կանաչ գույնով:

3of5.png

Լուծում: Պատկերը բաժանված է 5 հավասար մասի՝ 5-ը կոտորակի հայտարարն է: Ներկել են 3 մաս՝ 3-ը կոտորակի համարիչն է:

Պատասխան՝ ներկել են պատկերի 3/5 մասը:  

Գրիր սովորական կոտորակի տեսքով՝ մեկ երկրորդ:

Պատասխան՝ 1/2

Տրված է 8/31 կոտորակը: Գտիր կոտորակի տարրերը:

Կոտորակի հայտարարը 31 թիվն է:

Կոտորակի համարիչը 8 թիվն է:

Ճանապարհի երկարությունը 14 կմ է: Մեքենան անցել է այդ ճանապարհի 7 կմ-ը:

Ճանապարհի ո՞ր մասն է անցել մեքենան:

Պատասխան (ստացված կոտորակը մի կրճատիր)՝ մեքենան անցել է ճանապարհի 7/14 -րդ մասը:

Պարզիր, թե շոկոլադի սալիկի ո՞ր մասն է մնացել, եթե սկզբում կար 28 բաժին:

2lodz.png

Պատասխան (ստացված կոտորակը մի՛ կրճատիր)՝ մնացել է շոկոլադի սալիկի – 26/28 րդ մասը:

Որոշիր, թե ո՞ր կոտորակն է համապատասխանում B տառին:

aassAB2.bmp

Պատասխան՝ 9/10

Կոտորակի տեսքով գրիր, թե ցենտների ո՞ր մասն է կազմում 9կգ-ը:

9կգ=9/100ց

Posted in Մայրենի

Մայրենի 14․09․2022

1.Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բառերից մեկով:

Նրա ստեղծած զարդանկարը հնագույն արվեստն է հիշեցնում: (Նկարազարդ,զարդանկար)

Ծննդյան օրը փոքրիկին Նկարազարդ մի գիրք նվիրեցին: (Նկարազարդ, զարդանկար)

Հագին նախշազարդ կտորից սովորական զգեստ էր, որ նրան շատ էր սազում: (Զարդանախշ, նախշազարդ)

Տաճարի Զարդանախշու արտացոլված է մեր երկրի բնությունը: (Զարդանախշ,նախշազարդ)

Նրա գրամեքենան ամբողջ ցերեկը չխկչխկում էր: (Մեքենագիր, գրամեքենա)

Ինձ ,գրամեքենաի էջեր տվեց ու խնդրեց, որ անպայման կարդամ: (Մեքենագիր,գրամեքենա)

2. Փակագծերում տրված բառերից մեկն ընտրի՛ր ու պահանջվող ձևով գրի՛ր հարցում արտահայտող բառի փոխարեն:

Զարդասեղանին Սանր էին դրված:

Թե մազերը սանրել աներ ու լվացվեր, կտեսնեիք, որ սիրուն երեխա է:

Նվերը մի գեղեցիկ Սանր էր:

Նա մի շատ բարի կախարդ էր:

Եթե իրոք Կածարդել աներ, մուկ կդառնայիր:

Եկողն ամենաչար կախարդ էր:

Հավաքվեցին չար ու բարի կախարդներ: (Կախարդել, )

Պատին մի աղջկա նկար էր կախված: (Նկարել, )

Սիրով որ Նկարել աներ, նկարը սիրուն կստացվեր: (, նկար)