Մի անգամ մկները ժողով արեցին, որպեսզի հորինեն մի պլան, որը նրանց կազատի իրենց թշնամուց՝ կատվից։ Նրանք որոշեցին գտնել մի ճանապարհ որը նրանց կտեղեկացնի կատվի գալու մասին։ Որպեսզի նրանք ունենան ժամանակ փախնելու համար։ Իսկապես, ինչ-որ բան պետք է արվեր, նրանք ապրում էին անփոփոխ վախի մեջ նրա ճանկերից և չէին համարձակվում դուրս գալ իրենց բներից գիշեր-ցերեկ։ Շատ նախագծեր քննարկվեցին բայց ոչ մեկը բավական լավը չէր վերջապես մի երիտասարդ մուկ վերկացավ և ասաց․
-Ես ունեմ պլան, որը թվում է շատ հասարակ, բայց այն կլինի հաջող։ Այն ամենը ինչ մենք պետք է անենք, դա կախել զանգակ կատվի վզից։ Երբ մենք լսենք զանգի ձայնը, մենք կիմանանք որ մեր թշնամին է գալիս։
Բոլոր մկները շատ զարմացած էին, որ երբեևէ չեն մտածել դրա մասին։ Բայց մինչ նրանց ապագայի վրա որախանալը, մի ծեր մուկ վերկացավ և ասաց․
-Ես կասեմ որ երիտասար մկան պլանը շատ լավն էր։ Բայց թույլ տվեք մի հարց տամ․ Ո՞վ է կախելու զանգը կատվից։
Մի բան է ասել, որ ինչ-որ բան պետք է անել, բայս բոլորովին այլ բան է դա անել։