Սովորական կոտորակի գաղափարը

Կեղևահանած մանդարինն ունի 9 բաժին: Յուրաքանչյուր բաժին կազմում է մանդարինի 1/9 մասը:

Անին կերավ երկու բաժին կամ մանդարինի 2/9-ը:
Այս տեսքի՝ 2/9 գրառումը անվանում են սովորական կոտորակ: 2 թիվը, որը գտնվում է կոտորակի գծից վերև, կոչվում է կոտորակի համարիչ, իսկ 9 թիվը, որը գտնվում է կոտորակի գծից ներքև, կոչվում է կոտորակի հայտարար:
Կոտորակի համարիչը գրում են գծից վերև, իսկ հայտարարը՝գծից ներքև:
Կոտորակի հայտարարը՝ 9-ը ցույց է տալիս, թե քանի՞ մասի է բաժանված մանդարինը, իսկ համարիչը՝ 2-ը ցույց է տալիս, թե քանի՞ այդպիսի մաս կամ բաժին է կերել Անին:
Հայտարարը ցույց է տալիս, թե քանի՞ բաժին կա, իսկ համարիչը, թե քանի՞ բաժին է վերցված:
Եթե համարիչն ու հայտարարը հավասար են, ապա կոտորակը հավասար է մեկի (ամբողջ է): Եթե վերցնել մանդարինի բոլոր ինը բաժինները կամ ինը իններորդը, ապա վերցրած կլինենք ամբողջ մանդարինը (մեկ մանդարին):
9/9=1
Օրինակ
Որոշենք, թե պատկերի ո՞ր մասն է ներկված կանաչ գույնով:

Լուծում: Պատկերը բաժանված է 5 հավասար մասի՝ 5-ը կոտորակի հայտարարն է: Ներկել են 3 մաս՝ 3-ը կոտորակի համարիչն է:
Պատասխան՝ ներկել են պատկերի 3/5 մասը:
Գրիր սովորական կոտորակի տեսքով՝ մեկ երկրորդ:
Պատասխան՝ 1/2
Տրված է 8/31 կոտորակը: Գտիր կոտորակի տարրերը:
Կոտորակի հայտարարը 31 թիվն է:
Կոտորակի համարիչը 8 թիվն է:
Ճանապարհի երկարությունը 14 կմ է: Մեքենան անցել է այդ ճանապարհի 7 կմ-ը:
Ճանապարհի ո՞ր մասն է անցել մեքենան:
Պատասխան (ստացված կոտորակը մի կրճատիր)՝ մեքենան անցել է ճանապարհի 7/14 -րդ մասը:
Պարզիր, թե շոկոլադի սալիկի ո՞ր մասն է մնացել, եթե սկզբում կար 28 բաժին:

Պատասխան (ստացված կոտորակը մի՛ կրճատիր)՝ մնացել է շոկոլադի սալիկի – 26/28 րդ մասը:
Որոշիր, թե ո՞ր կոտորակն է համապատասխանում B տառին:

Պատասխան՝ 9/10
Կոտորակի տեսքով գրիր, թե ցենտների ո՞ր մասն է կազմում 9կգ-ը:
9կգ=9/100ց