243. Տրված գոյականներից ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցին պատասխանող բառեր (բայեր) կազմի՛ր և բայ կազմող մասնիկներն ընդգծիր:

ա) Ամպել, ծաղիկել, վարել, կարել, երգել, ժողովել, օճառել:
բ) Գողանալ, վախենալ, քարանալ, մահանալ, մանկանալ, էջ(իջ), մայրանալ:

244. Տրված ածականներից բայեր (ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցին պատասխանող բառեր) կազմի՛ր և բայ կազմող մասնիկներն ընդգծի՛ր:

            Գեղեցիկանալ, հպարտանալ, տգեղանալ, մեծանալ, փոքրանալ, չարանալ, չորանալ, թարմանալ, խոնավանալ, սևանալ, բարձրանալ, մանրանալ, ճերմականալ, դալուկանալ, ծանրանալ:

247. Տրված արմատներով բայեր կազմի՛ր և բայ կազմող մասնիկներն ընդգծի՛ր:

            Նստել, սահել, վազել, կարդալ, խաղալ, տեսնել, հասնել, հագնել, փախնել, սառել, թիռել:

248. Պարզի՛ր, թե Ա և Բ բառախմբերն ի՞նչ սկզբունքով են կազմված: Այդ բառախմբերը լրացրո՛ւ:

            Ա. Գր, հր, վազ, քայլ, սուլ, սիր, ատ, փախչ, թռչ, տեսն, հասն: վերջանում են ել ով
            Բ. Խաղ, կարդ, դող, սող, աղ, բարկ, ուրախ, կամեն, վախեն:

վերջանում է Ալ ով

Կարդա՛ <Մանուկ խան> զրույցը և տեքստից դո՛ւրս գրիր ներկա և անցյալ ժամանակով գործածաված բայեր (գործողություն ցույց տվող բառեր)։

ներկա- հասկացա, շինել է, ինչ է եղել, զարմանում եմ, բավական է,

անցյալ-անցյալ, հաստատել էին, զրկված էին, խանն էր, կանչում էր,

ԻՆՉՈՎ ԵՆ ՄԱՐԴԻԿ ԻՐԱՐ ՆՄԱՆ

Մի փոքրիկ տղա երեկոյան դասավորում էր իր խաղալիքները: Ահա տուփից հանեց մի
սար, որը հայրիկն էր օգնել պատրաստել հին թերթերով և օսլայից պատրաստված սոսնձով: Սա
էլ փոքր պլասմասե տոնածառ է, ապա՝ հայելու մի փոքր կտոր, որ փայլում է իսկական լճի նման,
և վերջապես փայլփլուն աստղեր, որ տոնածառի զարդարանքներ էին եղել: Մյուս տուփից նա
հանեց պլասմասե արձանիկներ. երկու հովիվ և մի քանի գառնուկներ, մի տատիկ՝ նստած
շագանակներով լի թավայի մոտ, և մի բարի հրաշագործ, արևելյան գլխափաթթոցով…
Տղան հովիվներին ու գառնուկներին դրեց սարի լանջին, սարի գագաթին նստեցրեց
հրաշագործին, իսկ ծեր կնոջը տեղավորեց լճի ափին: Քիչ են արձանիկները: Իսկ ի՞նչ կա
պահարանի գլխին դրված այն տուփի մեջ: Ա՜, այնտեղ շատ հին, վաղուց մոռացված
խաղալիքներն են: Արի այս տուփի մեջ էլ նայենք: Եվ նա տուփից հանեց կարմրամորթ
հնդկացուն՝ ինչ որ ցեղի վերջին ներկայացուցչին, մի փոքրիկ ինքնաթիռ, որի խցիկում օդաչու
կար նստած, և ինչ-որ մի աղջիկ՝ տաբատով ու կիթառը ձեռքին, որը պարզ չէ, թե ոնց էր
հայտնվել այստեղ: Պարզ բան է՝ տղաները տիկնիկներով չեն խաղում… Բայց եթե ուշադիր
նայենք, այս աղջիկն այնքան էլ վատը չի երևում: Եվ տղան նրան դրեց շագանակներ բովող ծեր
կնոջ կողքին: Իսկ մարտական կացինն ուսին կարմրամորթ հնդկացուն դրեց գառնուկներից ոչ
հեռու: Օդաչուավոր ինքնաթիռն ու աստղերն էլ կախեց տոնածառից: «Վատ չստացվեց,- մտածեց
տղան,- կարծես իսկական թատերական դեկորացիա լինի»: Բայց այդ պահին մայրիկը կանչեց, և
նա գնաց: Քնելու ժամանակն էր: Շուտով տղան քնեց:
Եվ այդ ժամանակ արթնացան նրա խաղալիք-արձանիկները: Առաջինը աչքերը բացեց
հովիվներից մեկը: Նա նայեց չորս կողմը և դժգոհ մնաց այն ամենից, ինչ կատարվում էր շուրջը:
«Այս ո՞վ է կացինը ձեռքին գնում իմ հոտի հետևից»,- մտածեց նա։

  • Է՜յ, դու ո՞վ ես։ Ի՞նչ ես անում այստեղ։ Գնա՛, թե չէ շներին քսի կտամ վրադ։
  • Աուֆ,- միայն պատասխանեց կարմրամորթ հնդկացին:
  • Ի՞նչ։ Պարզ խոսիր, հասկանանք։ Ասենք՝ կարող ես և լռել, միայն թե շուտ կորիր
    այստեղից:
  • Ես մնալ,- պատասխանեց կարմրամաշկը:- Աուֆ:
  • Իսկ կացինն ինչի՞դ է պետք։ Հո գառնուկիս չե՞ս ուզում գողանալ։
  • Կացին փայտ ջարդել։ Գիշերը ցուրտ։ Ես ուզել կրակ վառել:
    Այդ պահին արթնացավ թավայի մոտ նստած տատիկը և տեսավ կիթառով աղջկան:
  • Էս ձեռքինդ ի՞նչ է։
  • Կիթառ:
    -Կույր չեմ, ինքս էլ եմ տեսնում, որ կիթառ է: Բայց մեզ կիթառ պետք չէ, մենք ավելի շատ
    պարկապզուկ և սրինգ ենք սիրում:
  • Բայց կիթառը հրաշալի ձայն ունի, լսե՛ք:
  • Դե վերջացրու, Աստծու սիրուն, գժվե՞լ ես, ինչ է: Սարսափելի է: Վայ այս ժամանակակից
    երիտասարդները: Գիտես ինչ, շուտ հեռացիր այստեղից, քանի շագանակները չեմ շպրտել վրադ:
    Իսկ դրանք արդեն բովվել են ու շատ տաք են:
  • Իսկ ես սիրում եմ շագանակ, ասաց աղջիկը:
  • Դեռ ծիծաղո՞ւմ ես։ Ուզում ես շագանակներս խլե՞լ։ Անամոթի մեկը, գո՛ղ։ Հիմա քեզ ցույց
    կտամ… Օգնեցե՜ք, բռնե՜ք գողին:
    Բայց ծեր կնոջը ոչ ոք չլսեց, որովհետև հենց այդ պահին արթնացած օդաչուն միացրեց
    ինքնաթիռի շարժիչը։ Նա երեք անգամ պտտվեց լճի և սարի վրայով, սիրալիր ձեռքով արեց
    բոլորին և վայրէջք կատարեց կարմրամորթ հնդկացու կողքին: Դժգոհ հովիվներն իսկույն
    մոտեցան նրան:
  • Ինչո՞ւ ես թռել-եկել: Ուզում եմ վախեցնե՞լ մեր ոչխարներին:
  • Թե՞ քանդե՞ս մեր տնակները քո ռումբերով:
  • Բայց ինձ մոտ ոչ մի ռումբ չկա,- պատասխանեց օդաչուն,- սա սպորտային ինքնաթիռ է,
    ուզո՞ւմ եք, նստեք՝ զբոսանքի տանեմ:
  • Ի՛նքդ քեզ ման տուր, և լավ կլինի էստեղից հեռու, որ քեզ այլևս չտեսնենք:
  • Հա՛, հա՛,- բղավեց ծեր կինը,- ու հետդ էլ տար էս աղջկան, որն ուզում է շագանակներս
    խլել:
  • Տատի՛կ,- ասաց աղջիկը, սուտ մի՛ խոսիր։ Շագանակներիդ համար, եթե իհարկե տաս ինձ,
    կվճարեմ:
  • Տարե՛ք նրան իր անիծյալ կիթառի հետ:
  • Դու էլ, կարմրամռութ,- ասաց հովիվներից մեկը՝ դիմելով կարմրամորթ հնդկացուն,- դու
    էլ չքվիր: Մեզ էստեղ ավազակներ պետք չեն:
  • Ո՛չ ավազակներ, ո՛չ էլ՝ կիթառ,- ավելացրեց ծեր կինը:
  • Կիթառ. ամենասիրուն երաժշտություն,- պատասխանեց կարմրամորթը:
  • Լսեցի՞ք, ես նրա հետ համամիտ եմ:
  • Տատի՛կ,- խոսակցությանը խառնվեց օդաչուն,- ինչո՞ւ եք բարկանում: Ավելի լավ է խնդրեք
    օրիորդին, որ մեզ համար մի բան նվագի, և մենք իսկույն ավելի բարի կդառնանք:
  • Լա՛վ, վերջացրեք,- ասաց հովիվներից մեկը,- կամ հենց հիմա երեքդ էլ այստեղից կգնաք,
    քանի դեռ ողջ եք, կա՛մ բոլորովին այլ երաժշտություն կլսեք:
  • Ես մնալ այստեղ: Ես ասացի։
  • Ես էլ եմ մնում, իմ ընկեր Կատաղի ցուլի հետ,- նրան միացավ աղջիկը: Ես էլ ասացի:
    -Իսկ ես,- ավելացրեց օդաչուն,- շատ հեռվից եմ եկել: Եվ, իհարկե, չեմ ուզում գնալ։ Դե՛,
    աղջիկ, մեզ համար ինչ-որ բան նվագիր, տեսնենք քո երաժշտությունը չի՞ փոխի
    տրամադրությունը:
    Աղջիկը չստիպեց, որ իրեն երկար համոզեն, և մատներով դիպավ կիթառի լարերին

Հազիվ էր աղջիկը սկսել նվագել, հովիվները հարձակվեցին անկոչ հյուրերի վրա: Բայց ինչոր մեկի ձայնը կանգնեցրեց նրանց:

  • Վերջացրե՛ք:
  • Ո՞վ է:
  • Հրաշագործը: Նա սարից իջել է ու գալիս է մեզ մոտ: Ինչպիսի՜ պատիվ է մեզ համար, Ձերդ
    ողորմածություն:
  • Իմ անունը Գասպարե է, ոչ թե «Ձերդ ողորմածություն»:
  • Բարև, Գասպարե,- ասաց աղջիկը:
  • Բարի երեկո, աղջի՛կս, ես լսեցի քո երաժշտությունը և այն ինձ շատ դուր եկավ:
  • Աո՛ւֆ,- ավելացրեց կարմրամորթ հնդկացին:
  • Բարև և քեզ, Կատաղի Ցուլ, Սև Արծիվ, Որոտացող Ամպ, կամ ինչպես ես ուզում, որ
    կոչենք քեզ: Ողջունում եմ քեզ, օդաչու, ձեզ էլ, հովիվներ, քեզ էլ, տատիկ: Բովված շագանակի
    հոտ եմ առնում:
  • Այս աղջիկն ուզում էր խլել դրանք ինձնից:
  • Չէ, քեզ միայն թվացել է: Նա գողի նման չի:
  • Իսկ կացինը ձեռքին այս տի՞պը,- գոռացին հովիվները,- ինչո՞ւ է եկել այստեղ:
  • Իսկ դուք իրեն հարցրե՞լ եք:
  • Ինչի՞ համար, առանց հարցնելու էլ երևում է, որ ուզում էր մորթել մեր ոչխարներին:
  • Ես խաղաղություն ուզել,-ասաց հնդիկը:- Ես սիրել խաղաղությունը:
  • Դե ի՞նչ, լսեցի՞ք,-ասաց Գասպարեն:- Խաղաղությունը բոլորին է պետք: Ե՛վ
    սպիտակամորթերին, և՛ կարմրամորթերին, և՛ նրանց, ովքեր ոտքով են ման գալիս, և՛ նրանց,
    ովքեր թռչում են ինքնաթիռով, և՛ պարկապզուկ նվագողներին, և՛ կիթառ նվագողներին: Մարդիկ
    շատ տարբեր են և բոլորովին նման չեն իրար: Բայց մի բան կա, որը նրանց միատեսակ է
    դարձնում. նրանք բոլորն էլ խաղաղություն են ուզում:
    Հովիվներն ամոթահար լռեցին, իսկ հետո լսեցին, թե ինչպես է տատիկն աղջկան ասում.
  • Լսի՛ր, դու իսկապե՞ս սիրում ես շագանակ: Վերցրո՛ւ, ես քեզ հյուրասիրում եմ, ոչ թե
    վաճառում: Իսկ դո՞ւք, օդաչու, չե՞ք ուզում: Իսկ Դո՞ւք, սինյոր Սիրելի Ցուլ… կներե՛ք, Ձեր անունը
    լավ չլսեցի… Դուք շագանակներ չե՞ք սիրում։
  • Աո՛ւֆ,- ասաց կարմրամորթ հնդկացին։

Մի փոքրիկ տղա երեկոյան դասավորում էր իր խաղալիքները:

Վատ չստացվեց,- մտածեց
տղան,- կարծես իսկական թատերական դեկորացիա լինի

Առաջինը աչքերը բացեց հովիվներից մեկը:

Նա սարից իջել է ու գալիս է մեզ մոտ:

Հո գառնուկիս չե՞ս ուզում գողանալ։

Մայրենի 28․04․2022

331. Նախադասությունն ընդարձակի՛ր՝ ավելացնելով ո՞ւմ կամ ի՞նչը հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ:

            Մարդն ամբողջ կյանքում սիրում է իրեն շրջապատող լավ մարդկանց:
            Առավոտյան անտառում որսորդները գտել են նապաստակի փոկրիկ ձագուկներին:
            Հեռուներից վերադարձած մարդը կարոտով գրկեց իր հարազատներին:
            Հանկարծ իր կողքին տեսավ մի գեղացիկ ծաղիկ:

332. Նախադասությունն ընդարձակի՛ր՝ ո՞ւմ կամ ինչի՞ հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով:

            Մարգերը ջրվեցին գյուղացու կողմից:
            Իմ ավագ քույրը երաժիշտ է:
            Նկարն անհետացել էր գրապահարանի վրայից:
            Մոխիրը տաք է, քանի որ կրակը նոր է մարել:

333. Նախադասությունն րնդարձակի՛ր՝ ե՞րբ, երբվանի՞ց, որքա՞ն ժամանակ, մինչև ե՞րբ հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով:

            Մի տարօրինակ ճռռոց եմ լսում երեկ կեսօրից:
            Իմ կարծիքն ասել եմ վաղ արավոտյան նրան տեսնելիս:
            Գնաց, գնաց, երոկոյան հասավ մի քաղաքի:
            Ելույթից հետհո ծաղրածուն գլուխ տվեց ու հեռացավ:
            Նավաստին բաց ծով էր դուրս եկել փոտորիկի ժամանակ:
            Ծովն արդեն փոթորկել էր նավարկության ավարտին:
            Թռչունները չվելու էին աշնան գալստյան հետ:

334. Ինչպիսի՞ նախադասություններ են տրվածներըԴրանք ընդարձակի՛րդարձրո՛ւ յոթութ բառանի:

            Երկիր մոլորակը պտտվում է իր առանցկի շուրջ մեկ օրում:
            Տարիներ անց մենք հասկանում ենք որ արդեն բավականին մեծ ենք:
            Լավագույն ընկերները հեռանում են ֆիզիկապես բայց միշտ քո սրտումեն:
            Դու մոռացել ես զանգահարլ ինձ և պայմանավորվել հանդիպման համար:
            Ես գտա մի հետաքրքիր խաղ, որը ինձ տվեց բազում գիտելիքներ աշխհագրության ոլորտից:

335. Նախադասություններն ընդարձակի՛ր:

            Փորձենք հասկանալ իրար առանց բղավելու:
            Աղջիկները կպատմեն ամառային արձակուրդների մասին:
            Մեծերը կլսեն փոկրիկների երգը:
            Կընտրեք մի գեղեցիկ շոր խնջույքի համար:
            Ճամփորդը վերադարձավ տուն երկար ճանապարհորդյությունից:

336. Նախադասությունը գրի՛ր առանց այն բառերի կամ բառակապակցություններիորոնք պատասխանում են փակագծում տրված հարցին:

            Մի մարդ խանութում մեղր էր ծախում: (ինչպիսի՞, ո՞ր)
            Փաթեթում գավազան էր, թասակ և թիկնոց, որի օձիքի վրա նախշեր էին գործված: (ինչպիսի՞, ո՞ր)
           Կանգնած մատղաշ ծառը կորացել էր, իսկ նրա կատարից հաստ օղակով կախված մի թռչուն էր թառել: (որտե՞ղ)
            Բեռնատարները եկան: (ե՞րբ)

Թռչունը ցած թռավ ու առաջ շարժվեց տարօրինակ, մեծ ցատկերով, անհետացավ: (ե՞րբ, որտե՞ղ)
           Ծառի գագաթը բարձրացած որսորդը երկար պարաններով երկու մեծ պարկ իջեցրեց, որոնց մեջ չղջիկներն էին: (ե՞րբ. որտե՞ղ)
            Հավաքեցինք մեր հանդերձանքը և ճամփա ընկանք: (ե՞րբ, ի՞նչը)

Сем чудес светс

1. Где и когда изобрели бумагу?
Датой рождения бумаги считается 105 г н. э., когда советник китайского императора Цай Лунь обобщил и усовершенствовал уже имеющиеся способы изготовления бумагоподобных материалов. Ранее в Китае в качестве материалов для письма в основном использовали бамбук, пеньку, шелк.

2. Что такое папирус?
Материал для письма, выработанный из этого растения у египтян и др. древних народов, а также рукопись на этом материале.

3. Вдоль какой реки расположен Египет?
Нил.

4. Кто такие фараоны?
 современное титульное наименование царей Древнего Египта.

5. Для чего строили пирамиды?
Большая часть пирамид была построена в качестве усыпальниц для фараонов Древнего и Среднего царств. Древнейшие из известных пирамид находятся в Саккаре.

6. Что хранилось в пирамидах?

7. Что ты узнал об арабах?
Что они хронили своих цареи в пирамидах.

8. Что думают некоторые исследователи о пирамидах? Почему?
Область пустоты длиной в тридцать метров в пирамиде Хеопса, обнаруженная в начале ноября, может скрывать трон, сделанный из метеоритного железа. Такую теорию выдвинул итальянский астрофизик Джулио Магли.

«Բի»մոլորակը

Բի մոլորակի վրա գրքեր չկան: Գիտելիքներն անյտեղ վաճառում և գնում են շշերի մեջ:  Պատմությունն, օրինակ, վարդագույն ջուր է, նռան հյութի նման, աշխարհագրությունը՝ անանուխի կանաչ ջուր, իսկ քերականությունը անգույն հեղուկ է, ոնց որ հանքային ջուր լինի:

«Բի» մոլորակի վրա դպրոցներ չկան: Ամեն մեկն իր տանն է սովորում: Առավոտյան բոլոր երեխաները, կախված տարիքից, պետք է մի բաժակ պատմություն խմեն, մի քանի գդալ մաթեմատիկա ուտեն և այդպես՝ շարունակ:

Պատկերացնո՞ւմ եք, այսքանից հետո երեխաները դեռ կամակորություն են անում:

-Խելացի եղիր,-համոզում է մայրը: – Մի՞թե դու չգիտես, թե ինչքան համեղ է կենդանաբանությունը: Ախր այն շատ  քաղցր է, է՛: Հարցրո՛ւ Կարոլինային (Կարոլինան նրանց տան էլեկտրական ռոբոտն էր):

Կարոլինան   համաձայնում է փորձել շշի պարունակությունը: Մի քիչ լցնում է իր բաժակի մեջ, խմում է և վայելում:

— Ի՜նչ համեղ է,- բացականչում է նա և անմիջապես սկսում է շարադրել իր ստացած գիտելիքները. «Կով՝ որոճացող անասուն, սնվում է խոտով և մեզ շոկոլադե կաթ է տալիս…»:
Ա՛յ, տեսնո՞ւմ ես,- ասում է մայրը՝ ինքն իրենից գոհ:

Դե ինչ պիտի անի: Նա մի թեթև գուշակում է, որ խոսքը կենդանաբանության մասին չէ, այլ՝ ձկան յուղի, բայց հետո հավաքում է իրեն, փակում է աչքերը և ծափահարությունների ներքո մի կումով կուլ է   տալիս դասը:

Այնտեղ կան նաև ջանասեր աշակերտներ, կան աշխատասերներ և նույնիկ՝ ուսման ծարավներ: Նրանք արթնանում են կեսգիշերին, զգույշ վերցնում են պատմության շիշը և խմում  մինչև վերջին կաթիլը: Դրանից նրանք շատ կրթված են դառնում:

Մանկապարտեզ հաճախող երեխաների համար էլ ուսումնական կոնֆետներ կան: Դրանք իրենց համով ելակ կամ արքայախնձոր են հիշեցնում և պարունակում են մի քանի պարզ բանաստեղծություն, շաբաթվա օրերի անվանումները, մեկից մինչև տասը թվերը: Իմ ընկեր տիեզերագնացը ինձ այդպիսի մի կոնֆետ տվեց  հիշատակ: Ես այն իմ աղջկան տվեցի, և նա անմիջապես սկսեց «Բի» մոլորակի լեզվով գրված ծիծաղելի բանաստեղծություն կարդալ: Այն մոտավորապես այսպես էր հնչում.

Անտա, անտա, պերո պերո,
Պինտա պինտա, պիմ պերո:

Առաջադրանքներ

Ինչպիսի՞ն էին <Բի> մոլորակի երեխաները։ Արդյոք նմա՞ն էին մեր մոլորակի երեխաներին։
Բի մոլորակի երեխանաերը աշխատասերներ, ուսման ծարավներ:

Մի քանի նախադասությամբ բնութագրի՛ր նրանց։
Բի մոլորակի երեխաներրը խելացի էին և աշխատասեր։

Ի՞նչ էին անում <Բի> մոլորակի երեխաները դպրոց գնալու փոխարեն։
Խմում էին գիտելիքներով շշերի ջուրը։

Ի՞նչ տեսք ու համ ուներ <Բի> մոլորակի քերականությունը։ Ինչո՞ւ։
Անգույն, ոնցոր սովորական ջուր լիներ։

Եթե <Բի> մոլորակում դպրոց լիներ, ի՞նչ կանեին այդ դպրոցի սովորողները։ Փորձի՛ր ներկայացնել նրանց առօրյան։
Նրանք այնտեղ կխմ էին գիտելիքներով շշերը և կսկսեին պատմել դասերը։

Ինչպիսի՞ն էին <Բի> մոլորակի մեծահասակները։
աշխատասերներ, ուսման ծարավներ:

<Բի> մոլորակի խանութներում ինչե՞ր էին վաճառում։
Գիտելիքներով շշեր։

Նկարագրի՛ր <Բի> մոլորակը։
Այնտեղ չկային գրքեր և դպրոցներ, իսկ գիտելիքները շշի մեջ էին վաճառվում։

Գրի՛ր այն օրենքները, որոնք գործում են <Բի> մոլորակում։
Ամեն օր խմել մի քանի գդալ մաթեմատիկա և մի բաժակ պատմություն։

Մայրենի 26․04․2022

Գարնան հրաւէրը

Ձմրան վերջն էր: Օր մը արեւը բարձրացաւ վեր ու աւելի ջերմ շողաց: Արեւին ժպիտովն ալ ծնաւ գարունը:

-Ծառե~ր, ծաղիկնե՜ր, խոտե՜ր ու բոյսե՜ր, արթնցէ՜ք, արթնցէ՜ք, այս ինչքան քնացաք,- ըսաւ գարունը: Ես արդէն եկած եմ արթնցէ՜ք ու երկիրը զարդարեցէք կանաչով:

-Բարե՜ւ, քեզ, բարե՜ւ, սիրելի գարուն,- ըսին խոտերը եւ կանաչ դարձան:

-Բարե՜ւ, Բարե՜ւ,- ըսին ծաղիկներն ու ծառերը եւ սկսան աճիլ ու ծաղկիլ:

-Օ՜, այս ի՜նչ լաւ է, որ եկար, սիրելի՛ գարուն, մենք թմրած էինք,- ըսին մեղուները եւ տզտզալով դուրս ելան իրենց փեթակներէն:

Դուրսը տաք էր: Թռչունները կ’երգէին: Մարդիկ կ’աշխատէին դաշտերուն եւ այգիներուն մէջ: Ամէն տեղ ծաղիկ էր ու կանաչ:

Մեղուները թռան մօտակայ խնձորենիի մօտ եւ խնդրեցին.

-Խնձորենի՜, ծաղիկներդ բա՜ց, որ հիւթդ քաղենք. մենք կարօտցած ենք ծաղիկներուն:

-Ափսո՜ս, շա՜տ ափսոս, որ իմ ծաղկելու ժամանակը չէ, գացէք բալենիին քով:

Մեղուները թռան դէպի բալենին:

-Բարո՜վ եկաք, ժի՛ր մեղուներ սիրունիկնե՛ր,- ըսաւ բալենին,- բայց իմ ծաղիկները դեռ քնացած են, վաղը եկէք:

Միւս կողմէն մեղուներուն կանչեց նշենին, որ իր վարդագոյն ծաղիկները արդէն բացած էր եւ լեցուած էր քաղցր հիւթով:

Մեղուները ուրախ ուրախ թռան դէպի նշենին:

Բառեր

Շողալ.- փայլիլ,  ճառագայթել:

Տզտզալ, տզզիւն.- բզզիւն (ճանճի, մեղուի, մժեղի):

Փեթակ.- մեղուատուն:

Այգի.- խաղողի կամ ընդհանրապէս պտղատու ծառեր տնկելու տեղ:

Բալ.- կեռասին թթուաշ (թթու) տեսակը, ծառը ՝բալենի:

Նշենի.- նուշի ծառ:

Հիւթ.- պտուղներէ քամուած հեղուկ:

Ժիր.- աշխոյժ, աշխատասէր:

Հարցումներ

  1. Տարուան ո՞ր ամիսը մենք կը հրաւիրենք Գարունը, եւ որ եղանակին վերջաւորութեան:

Մարտ և Մայիս:

  • Ինչո՞ւ համար եկաւ գարունը, ի՞նչ նպատակով:

Գարունը եկավ նրա համար, որ ծաղկեն ծաղիկները, որ մեղուները բզզան, որ բալենիները և մնացած ծառերը տան բերքեր:

  • ի՞նչ եղան խոտերը, ծաղիկներն ու ծառերը երբ գարունը տեսան:

Խոտերը կանաչեցին, ծաղիկները ու ծառերը աճեցին:

  • երբ տեսան գարունը Մեղուները ուրախացա՞ն, ի՞նչ ըրին:

Մեղուները հենց, որ տեսան գարունին սկսեցին ուրախանալ և բզզալ:

  • Մեղուները ի՞նչ խնդրեցին խնձորենիէն:

Մեղոիները խնթերեցին խնծորենուց որ նա բացի իր ծաղիկները:

  • Վերջաւորութեան ո՞վ հրաւիրեց մեղուներուն եւ մեղուները ինչո՞ւ ուրախ էին:

Վերջում մեղուներին հրավիրեց նշենին և մեղուները ուրախացան նրա համար որ նրանք կունեննա բերք:

Design a site like this with WordPress.com
Get started