Վերածննդից մինչև 19-րդ դարը արևմտյան դասական արվեստում գեղեցկության կարևոր չափանիշ եր իդեալականացված մարդու մարմինը։ Քանդակներում փորձում եին ներկայացնել անթերի համաչափ և կատարյալ մարդկային կերպար։ Հատկապես տարածված եին սպիտակ մարմարե արձանները որոնք պատկերում եին մարդու մարմինը առանց իրական մաշկի գույների։ Այդպիսի արձանները հաճախ բարձր պատվանդանների վրա եին դրվում և ներկայացվում որպես իդեալական։ Միաժամանակ գոյություն ուներ նաև ավելի իրատեսական գեղեցկության ընկալում։ Որոշ արվեստագետներ փորձում եին քանդակները հնարավորինս նմանեցնել իրական մարդուն օգտագործելով մաշկի գույներ, հագուստ, մազեր, կտորներ և նույնիսկ փափուկ նյութեր։ Իրատեսական դիմանկարները հատկապես տարածում ստացան Վերածննդի շրջանում երբ կարևոր դարձավ կոնկրետ մարդու արտաքինի նմանությունը։ Այսպիսով կարելի է ասել որ այդ ժամանակաշրջաններում գեղեցկությունը հաճախ կապվում եր կատարյալ մարմնի բայց զուգահեռաբար զարգանում եր նաև իրական մարդուն նման գեղեցկության ընկալումը։
