Խնդիրներ տարիքների վերաբերյալ

1. Արամը 5 տարեկան է, իսկ հայրիկը նրանից մեծ է 30 տարով: 11 տարի հետո հայրիկը Արամից քանի՞ տարով մեծ կլինի:
5+30=35
5+11=16

2. Աշոտի մայրիկը 30 տարեկան է, իսկ Աշոտը նրանից փոքր է 25  տարով։ 6 տարի հետո մայրիկը Աշոտից քանի՞ տարով մեծ կլինի:
3. Անին 5 տարեկան է, իսկ հայրիկը նրանից մեծ է 8 անգամ: 2 տարի առաջ հայրիկը Անիից քանի՞ տարով էր մեծ։
4. Կարինեի պապիկը 80 տարեկան է։ Կարինեն իր պապիկից փոքր է 8 անգամ։ 3 տարի հետո Կարինեն քանի՞ տարով փոքր կլինի իր  պապիկից։
5. Թագուհին 36 տարեկան է։ Նա արքայազնից մեծ է 3   անգամ, իսկ արքայադուստրը եղբորից փոքր է 4 անգամ։ Քանի՞  տարեկան է արքայադուստրը։
6. Արմենը 20 տարեկան է։ Մայրիկը նրանից մեծ է 3 անգամ։ 5 տարի   հետո մայրիկը քանի՞ տարով մեծ կլինի Արմենից։

ԵՌԱՏՈՆ

Ես Գոհար Եգանյանն եմ: Սովորում եմ ՙՙՄխիթար Սեբաստացի՛՛ կրթահամալիրի Արևմտյան դպրոցի 3.2 դասարանում:

Հայ ժողովուրդը մայիսի 9-ին տոնում է եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:

Continue reading “ԵՌԱՏՈՆ”

Շաբաթվա աշխատանքի ամփոփում:

  1. Ինքնամեկուսացման այս շաբաթը ես եղել եմ տանը: Տանից բացարձակ դուրս չեմ եկել, որպեսզի կանխեմ կորոնավիրուսի տարածումը: Գեղեցիկ եղանակին և արեգակին նայել եմ պատուհանից: Այս շաբաթ ինձ համար գիտելիքի շաբաթ էր, կարդացել եմ հետաքրքիր հեքիաթներ և զբաղվել եմ ինքնակրթությամբ:
  2. Մասնակցել եմ տեսադաս Մայրենի, մաթեմատիկա, ռուսերեն և անգլերեն:

  3. Մայրենի Հանս Քրիստիան Անդերսեն. «Մատնաչափիկը» , Չարաճճի արևը, Ակլատիզը և Ուտիս տատը

    Մաթեմատիկա – ֆլեշմոբ

    Ռուսերեն В рамках проекта «Смышленый переводчик», Пес и кот

    Անգլերեն English

    Ընտանեկան նախագծեր: Մայրիկիս հետ պատրաստել ենք Զատկական ծառ և երգել զատկական երգեր ծառի շուրջ պարելով, պատրաստել ենք ալկոգել
    Զատկական ծառ, ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՆՔ ԱԼԿՈԳԵԼ, Թիթեռնիկ
  4. Շաբաթս անցել է հետաքրքիր և բովանդակալից, սովորել եմ հետաքրքիր բանել, ծանոթացել եմ զատկական ծեսին:

«Արև, Լուսին, Աստղեր»

ԱՐԵՎ

Մեր Արեգակը սովորական աստղ է՝ հիմնականում գերտաք ջրածնից ու հելիումից բաղկացած մի վիթխարի գունդ: Արեգակը շողում է մոտ հինգ միլիարդ տարի: Նրա ծավալը Երկրի ծավալից միլիոն անգամ մեծ է: Արեգակի միջուկում ջերմաստիճանը տասնհինգ միլիոն աստիճան է, իսկ մակերևութային ջերմաստիճանը հինգ հազար հինգ հարյուր աստիճան՝ ըստ Ցելսիուսի:

ԼՈՒՍԻՆ

Լուսինը Երկիր մոլորակի միակ բնական արբանյակն է։ Լուսինը չափերով Երկրի քառորդի չափ է: Միջին հեռավորությունը Երկրից կազմում է 384 467 կմ։ Գիշերները այն արտացոլում է Արեգակի լույսը երկրագնդի այն կիսագնդում, որտեղ չեն հասնում Արեգակի ճառագայթները։

Այն Արեգակից հետո ամենապայծառ մարմինն է երկնքում, չնայած այն հանգամանքին, որ նրա մակերևույթը իրականում շատ մուգ է։

Լուսինը ձևավորվել է մոտ 4,5 միլիարդ տարի առաջ: Լուսինը միակ երկնային մարմինն է, ուր մարդ արարածը ոտք է դրել։

ԱՍՏՂԵՐ

Մութ գիշերը կարող եք երկնքում առկայծող հազարավոր աստղեր տեսնել, բայց դրանք անհամար տրիլիոններով ավելի են տիեզերքի անհատակ խորքերում: Բոլոր աստղերը մեր Արեգակի նման ջերմ գազի գնդեր են, որոնք միջուկային այրման շնորհիվ կարող են շողշողալ միլիոնավոր տարիներ:

Պ. Սևակի ”Մոր ձեռքերը”

Այս ձեռքերը՝ մո՜ր ձեռքերը,
Հինավուրց ու նո՜ր ձեռքերը…

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Պսակվելիս ո՜նց են պարել այս ձեռքերը՝
Ի՜նչ նազանքով,
Երազանքո՜վ:

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Լույսը մինչև լույս չեն մարել այս ձեռքերը,
Առաջնեկն է երբ որ ծնվել,
Նրա արդար կաթով սնվել:

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Զրկանք կրել, հոգս են տարել այս ձեռքերը
Ծով լռությա՜մբ,
Համբերությա՜մբ:

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Երկինք պարզված սյուն են դառել այս ձեռքերը,
Որ չփլվի իր տան սյունը՝
Որդին կռվից դառնա տունը:

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը՝
Մինչև տատի ձեռք են դառել այս ձեռքերը,
Այս ձեռքերը՝ ուժը հատած,
Բայց թոռան հետ նոր ուժ գտած…

Քար են շրջել, սար են շարժել այս ձեռքերը…
Ինչե՜ր, ինչե՜ր, ինչե՜ր չարժեն այս ձեռքերը՝
Նո՜ւրբ ձեռքերը,
Սո՜ւրբ ձեռքերը:

…Եկեք այսօր մենք համբուրենք որդիաբար
Մեզ աշխարհում ծնած-սնած,
Մեզ աշխարհում շահած-պահած,
Մեզնից երբեք չկշտացած,
Փոշի սրբող — լվացք անող,
Անվերջ դատող — անվերջ բանող
Ա՛յս ձեռքերը,
Թող որ ճաքած ու կոշտացած,
Բայց մեզ համար մետաքսի պես
Խա՜ս ձեռքերը…

Create your own website, free on WordPress.com.Create your own website.
Start free